տուն Լուրեր Ապրիլյան պատերազմը տեղեկատվական առումով մեր բացերը ցույց տվեց

Ապրիլյան պատերազմը տեղեկատվական առումով մեր բացերը ցույց տվեց

72
0

18787931_1167969096648795_2122799322_n

Ապրիլյան պատերազմը տեղեկատվական առումով մեր բոլոր բացերը ցույց տվեց. այս մասին այսօր «Ռազմական լրագրություն» դասընթացի շրջանակներում նշեց պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը. «Սոցցանցերից եկող տեղեկատվությունը մե՛կ պանիկա էր առաջացնում, մե՛կ ոգեւորություն, երրորդ դեպքում` անհասկանալի երևույթ»:

Զաքարյանը նաեւ նշեց՝ ապրիլյան առաջին օրերը մեզ համար շոկային էին, տեղեկատվական առումով  որոշումներն իրավիճակային էին, բայց դրանցից հիմա պետք է դասեր քաղել. «Այսօր  աշխատանքներ են տարվում, ներգրավված են նաեւ մի շարք կառույցներ, որպեսզի համակարգված աշխատանքի շնորհիվ կարողանանք շտկել բացթումները»: