տուն Լուրեր Ապրիլյան քննիչ հանձնաժողովն աշնանն ակտիվ աշխատելու է

Ապրիլյան քննիչ հանձնաժողովն աշնանն ակտիվ աշխատելու է

131
0

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն ամփոփում է վերջին ամիսների խորհրդարանական աշխատանքները:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, հանձնաժողովի կատարած աշխատանքները ներկայացնելիս անդրադարձավ նաև Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի սպասվող աշխատանքներին։

Նա հայտարարեց, որ մեկնարկել է իրենց աշխատանքի ակտիվ շրջանը, և արդեն պատրաստ է այն անձանց ցուցակը, որոնք պետք է հրավիրվեն հանձնաժողով։

«Քննիչ հանձնաժողովի աշխատանքները մեզնից բավականին մեծ ուժեր է տանելու, որովհետև այդ հանձնաժողովի արդյունքները պետք է լինեն անհերքելի հասարակության համար, որովհետև պետք է կառուցված լինեն միայն ճիշտ փաստերի վրա»,- ասաց Քոչարյանը։