Ինչպես տեղեկացնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակը Գլենդելի դպրոցների միասնական խորհուրդը բանաձեւ է ընդունել ապրիլի 24-ին փակել բոլոր դպրոցները՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։ Այս կազմակերպությունն առաջինն է, որ Ապրիլի 24-ի կապակցությամբ կփակի բոլոր դպրոցները։
«Սա նշանակալից օր է Հայ Դատի եւ բոլոր նրանց համար, ովքեր պայքարում են արդարության եւ Ցեղասպանության ժամանակ զոհված մարդկանց հիշատակի համար»,- ասվում է հայտարարության մեջ: