տուն Լուրեր Ապրիլի 2-ի ընտրություններին ԱՊՀ-ից կմասնակցի ավելի քան 160 դիտորդ

Ապրիլի 2-ի ընտրություններին ԱՊՀ-ից կմասնակցի ավելի քան 160 դիտորդ

109
0

 Qveatup12

ԱՊՀ դիտորդական առաքելությունը շարունակում է Հայաստանում խորհդարանական ընտրությունների մշտադիտարկում իրականացնել: Ինչպես տեղեկացրեցին ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբից, ընտրությունների մշտադիտարկման շրջանակում ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ Վիկտոր Գումինսկին հանդիպել է ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ: Հանդիպմանը հայկական կողմը տեղեկացվել է ԱՊՀ դիտորդական առաքելության գործունեության սկզբունքների մասին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունները, և նշել են, որ դրանք համապատասխանում են ժողովրդավարական սկզբունքներին և ուղղված են ընտրողների վստահության բարձրացմանը:

Շարունակվում է ԱՊՀ-ի կողմից դիտորդական առաքելության ձևավորման գործընթացը: Հայաստանի ԿԸՀ ուղարկվել են 160-ից ավելի ԱՊՀ դիտորդների հավատարմագրման փաստաթղթեր: Այդ կազմում կան ներկայացուցիչներ Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Տաջիկստանից, Թուրքմենստանից, Ուզբեկստանից, ԱՊՀ երկրների միջխորհրդարանական ասամբլեայից: Դիտորդական առաքելությունը իր գործունեության մասին կտեղեկացնի լրատվամիջոցներին: