Այսօր ՀՀ Կառավարության նիստից հետո ՀՀ Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ որոշում է ընդունվել կամավորության սկզբունքով ապրանքներ առաքող ավտոմեքենաների վրա տեղադրել հսկիչ դրամարկղային մեքենաներ:
«Մենք թղթային եղանակից անցում ենք կատարել էլեկտրոնային եղանակին և ապրանքաշրջանառության փաստաթղթղաշրջանառության շուկայում երկու տարի շարունակ տնտեսվարող սուբյեկտներից լսում էինք, որ տրանսպորտային միջոցով տեղափոխում է իրականացվում ապրանքների, և պետք է վաճառքի հսկիչ դրամարկղային մեքենա տեղադրվի այդ ավտոմեքենաների վրա, որպեսզի հնարավորություն ընձեռի էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթուղթ դուս գրվի տրանսպորտային միջոցից»,-ասաց Ալավերդյանը:
Նա նշեց, որ որոշումը վերաբերում է բոլոր տեսակի վերամշակվող ապրանքներին, որոնք որ առաքվում են, իսկ գյուղատնտեսական մթերքներին դա չի վերաբերում:
Որոշման նախագիծն այստեղ.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի «Առաքվող կամ տեղափոխվող արտադրանքները, ապրանքներն ուղեկցող հաշվարկային փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով դուրսգրման կարգը հաստատելու մասին» N1364-Ն որոշման հավելվածի`
1) 2-րդ կետում ˋ համակարգչային եղանակով, բառերից հետո լրացնել, կամ հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով էլեկտրոնային բառերը,
2) 4-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Հաշվարկային փաստաթղթեր (բացառությամբ ՀԴՄ կտրոնի) կարող են դուրս գրվել տրանսպորտային միջոցներում տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով:»,
3) 6-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Տրանսպորտային միջոցներում տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենայով հաշվարկային փաստաթուղթ դուրս գրվելու դեպքում ՀԴՄ-ն գործարկելիս «Հարկային հաշիվներ» և «Հաշվարկային փաստաթուղթ» ձևերից ընտրվում է «Հաշվարկային փաստաթուղթ» ձևը:»,
4) 7-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Հսկիչ-դրամարկղային մեքենայի միջոցով դուրս գրված հաշվարկային փաստաթղթի թղթային՝ հսկիչ-դրամարկղային մեքենայի ժապավենի վրա տպագրված տարբերակը չի պահպանում հաշվարկային փաստաթղթի ձևը, սակայն պետք է պարունակի հաշվարկային փաստաթղթում լրացման ենթակա տվյալներն ու վավերապայմանները:»,
5) 9-րդ կետում «ծրագիր» բառից հետո լրացնել «կամ ՀԴՄ-ի հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման ծրագիր» բառերը, «ծրագրից» բառը փոխարինել «ծրագրերից» բառով,
6) 11-րդ կետում «փաստաթղթերը» բառից հետո լրացնել «, ՀԴՄ-ով դուրսգրվող հաշվարկային փաստաթղթերը» բառերով,
7) 13-րդ կետում «տարբերակի» բառից հետո լրացնել «կամ ՀԴՄ կտրոնի դարձերեսի» բառերով,
8) 16-րդ կետը լրացնել նոր նախադասություններով՝ հետևյալ բովանդակություններով.
«ՀԴՄ-ի միջոցով հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելիս ինքնաշխատ լրացվում, և ՀԴՄ-ի ժապավենի վրա արտացոլվում են սույն կետում նշված տվյալները: ՀԴՄ-ի միջոցով հաշվարկային փաստաթուղթ դուրս է գրվում, եթե լրացվել է առնվազն մեկ ապրանքի մատակարարման վերաբերյալ տվյալներ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարկմանը հաջորդող օրվանից: