Apple ընկերությունը չի պատրաստվում ապարագելափակել iPhone խելախոսներն ու iPad պլանշետները ոստիկանության պահանջով, եթե նույնիսկ նրանք ունեն դրա սանկցիան։ Այս մասին գրում է The Washington Post-ը։
Այս հայտարարությունը Apple-ն արել է iOS8 օպերացիոն նոր համակարգի թողարկման ժամանակ։ Apple-ն այլևս կիրառում է տվյալների կոդավորման նոր համակարգ, ինչի շնորհիվ այդ տեղեկությունը հասանելի է միայն խելախոսի կամ պլանշետի տիրոջը։ Նշվում է, որ եթե նախկինում ոստիկանության պահանջով Apple-ը հանում էր սարքերի ալգելափակումը, ապա հիմա դա հնարավոր չէ։
Բայց միաժամանակ ասվում է, որ Apple-ը կարող է երրորդ կողմին փոխանցել տեղեկություններ օգտատերերի մասին, եթե այդ տեղեկությունները պահպանվում են iCloud ծառայության համակարգում։