Ամերիկյան Apple ընկերությունը արտոնագրել է iPhone-ի միջոցով ավտոմեքենան հեռակառավարելու տեխնոլոգիան: Այս մասին հաղորդում է բրիտանական The Telegraph պարբերականը:
Տեխնոլոգիան կոչվում է Accessory control with geo-fencing և ներառում է բազմալիվ հնարավորություններ: Օրինակ՝ այն թույլ է տալիս հեռակառավարմամբ բացել մեքենայի դռներն ու գործարկել շարժիչը: Մեքենան ինքնուրույն անջատվում է, երբ տերը հեռանում է որոշակի հեռավորությունից ավելի: Բեռնախցիկին մոտենալիս այն ինքնաբերաբար բացվում:
Նման տեխնոլոգիայի տեղադրման համար ավտոմեքենայի մեդիահամակարգում պետք է տեղադրվի CarPlay ինտերֆեյսը, որը զինված է ձայնային ղեկավարման Siri համակարգով: