Իռլանդական U2 հանրահայտ խումբը նախօրեին ամսնակցել է Apple ընկերության նոր սարքերի և համակարգերի շնորհանդեսին՝ ներկայացնելով խմբի նոր ալբոմը։
Նախօրեին հայտնի է դարձել, որ Songs of Innocence ալբոմի բոլոր երգերն անվճար հասանելի կլինեն iTunes ծառայության բոլոր օգտատերերին մինչև հոկտեմբերի կեսը։ Նախօրեին խումբը ներկայացրել է The Miracle երգը։
Հիշեցնենք, որ երեկ Apple-ը ներկայացրել է iPhone 6 և iPhone 6 plus խելախոսները, «խելացի» ժամացույցը և Apple Pay վճարային համակարգը։