The Financial Times հեղինակավոր պարբերականը Apple ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Քուքին ճանաչել է Տարվա մարդ։
Պարբերականում կարծում են, որ «Քուքին հաջողվել է դուրս գալ Սթիվ Ջոբսի ստվերից և Apple-ում նոր արյուն ներարկել»։ Քուքի օրոք ամերիկյան ընկերությունը թողարկել է երկու նոր արտադրանք՝ Apple Watch և Apple Pay՝ վերադարձնելով «նորարության ոգին», որը վերացել էր Ջոբսի մահից հետո։
The Financial Times-ի կարծիքով՝ այս ամենը բավարար էր, որպեսզի նրան շնորհվեր «Տարվա մարդ» տիտղոսը, սակայն այն փաստը, որ Քուքը հայտարարել է նույնասեռական լինելու մասին՝ դրսևորելով քաջություն, նույնպես ամրապնդում է տիտղոսը նրան շնորհելու համոզմունքը։