Ամերիկյան Apple ընկերությունը հետ է կանչել iOS8 օպերացիոն նոր համակարգի թարմացված iOS 8.0.1 թարմացված տարբերակը, որը թողարկվել էր չորեքշաբթի օրը։ Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը։
Օգտատերերը բողոքել են, որ թարմացված տարբերակը ներբեռնելուց հետո խելախոսը չի կարողանում կապվել բջջային կայանի հետ։ Որոշ օգտատերեր բողոքել են Touch ID գոչծիքի անսարքությունից, որը թույլ է տալիս ակտիվացնել դիսփլեյը։
Նշվում է, որ օգտատերերը ժամանակավորապես կարող են օգտվել նախորդ շաբաթ թողարկված տարբերակից։