Apple-1-ը՝ ամերիկյան Apple ընկերության կողմից արտադրվող առաջին անձնական օգտագործման համակարգիչը Նյու Յորքի Christie’s աճուրդում վաճառվել է 365 հազար դոլարով:
Դեռևս աշխատանքային վիճակում գտնվող համակարգիչը, որ միակ պահպանված նմուշն է, վաճառվել է 1976թ.-ին անձամբ Սթիվ Ջոբսի կողմից: Գործարքը տեղի է ունեցել Ջոբսի ծնողների ավտոտնակում՝ Կալիքորինայի Լոս Ալտոս քաղաքում:
Սարքը գնել է Կալիֆորնիայի բնակիչ Ջարլզ Ռիքենսը, և սարքը մինչ այժմ կրում է առաջին սեփականատիրոջ անունը:
2004թ.-ին Apple-1-ը գնել էր Վիրջինա նահանգից կոլեկցիոներ Ռոբերտ Լյութերը: Հենց նա է սարքը ներկայացրել ներկայիս աճուրդին: