տուն Քաղաքական Միջազգային Apple-ի առաջին համակարգիչը վաճառվել է մոտ մեկ միլիոն դոլարով

Apple-ի առաջին համակարգիչը վաճառվել է մոտ մեկ միլիոն դոլարով

143
0

apple-1-auction

Apple ընկերության ամենառաջին համակարգիչներից մեկը վաճառվել է աճուրդի ժամանակ 905 հազար դոլարով։ Աճուրդը կազմակերպվել էր Նյու Յորքում՝ Bonhams աճուրդների տան կողմից։

Apple-1 մակնիշի համակարգիչը,որը կարելի է  նաև օգտագործել, նմանատիպ համակարգիչների բաղկացուցիչ մասն էր, որն արտադրվել է 1976 թվականի ամռանը ընկերության հիմնադիրներից մեկի՝ Սթիվ Վոզնյակի ջանքերով։ Նմանատիպ 50 համակարգիչներ արտադրվել են Apple-ի մեկ այլ հիմնադիր Սթիվ Ջոբսի ավտոտնակում։

Այս համակարգիչը հեղափոխություն է առաջացրել ոլորտում և մեծ պահանջարկ ուներ։ 1976 թվականին դրա գինը կազմում էր 500 դոլար, 1977-ին այն գերազանցեց 660 դոլարի շեմը։

Ակնկալվում էր, որ աճուրդի ժամանակ Apple-1-ը կվաճառվի 300-500 հազար դոլարով։