Ամերիկյան Apple ընկերությունը բանակցություններ է վարում Իրանի ներկրողների հետ, որպեսզի պատրաստ լինի մուտք գործել իրանական շուկա՝ պատժամիջոցների թուլացման դեպքում։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։
Պարբերականի տեղեկություններով՝ Apple-ի ներկայացուցիչները Լոնդոնի գրասենյակում հանդիպել են Իրան մատակարարումներ իրականացնողների հետ։ Ամերիկյան ընկերությունը պաշտոնապես չի հաստատել այս տեղեկությունը։ Առայժմ խոսք չկա իրանում Apple-ի մասնագիտացած խանութների բացման մասին։
Պատժամիջոցների վերացման դեպքում Apple-ի արտադրանքը կվաճառեն իրանական գործընկեր ընկերությունները։
The Wall Street Journal-ը գրում է, որ Իրանը նպատակաուղղված սերտ հարաբերություններ է հաստատում արևմտյան ընկերությունների հետ, որպեսզի դրանց ներկայացուցիչները նպաստեն պատժամիջոցների թուլացմանը։