Ամերիկյան Apple ընկերությունն իր մատակարարներին խնդրել է մինչև տարեվերջ 72-78 մլն iPhone 7 սմարթֆոնների համար մասեր արտադրել, Ռիա Նովոստիի փոխանցմամբ, հայտնել է Economic Daily թայվանական պարբերականը:
Նշվում է, որ սմարթֆոնների առանձին մոդելների մասերի համար այդքան մեծ պատվերը ռեկորդային է վերջին տարիների ընթացքում: Մասնագետները կարծում էին, որ ամերիկյան ընկերությունն այս տարի կարտադրի սոսկ 65 մլն iPhone 7 սմարթֆոն: