տուն Քաղաքական Միջազգային Apple-ը գործարկել է իր սեփական վճարային համակարգը

Apple-ը գործարկել է իր սեփական վճարային համակարգը

112
0

Apple-Pay-Demo-at-NYC-Tech-Hub

Ամերիկյան Apple ընկերությունը գործարկել է իր սեփական Apple Pay վճարային համակարգը։ Այն առայժմ գործելու է ԱՄՆ տարածքում։

Հեղինակներն առաջարկում են վճարումներ կատարել ԱՄՆ-ի ավելի քան 220 հազար խանութներում և ցանցերում, այդ թվում՝ McDonald`s արագ սննդի կետերում։ Մինչդեռ Mercury News-ը հաղորդում է, որ համացանցային մի շարք խանութներ պատրաստ չեն եղել նոր վճարային համակարգի գործարկմանը, քանի որ նրանց տերմինալները դժվարությամբ են որսացել նոր համակարգի ազդանշանները։

Այս պահին վճարային համակարգում գործարքներ կարող են կատարել iPhone 6 և iPhone Plus խելախոսներ ունեցողները։ Ըստ Apple-ի նախագահ Թիմ Քուքի՝ իր ընկերութոյւնն արդեն պայմանագրեր է ստորագրել շուրջ 500 բանկերի և Visa, MasterCard և American Express վճարային համակարգերի հետ։