Apple ընկերության ղեկավար Թիմ Քուքը, դիմելով ընկերության անձնակազմին, նշել է որոշ վիթխարի պլաններ, որոնք հնարավոր է իրականացնել 2014թ։ Այնուամենայնիվ, նա չնշեց թե ինչի մասին է խոսքը, սակայն վստահեցրեց, որ «Apple-ի սիրահարները հաստատ գոհ կմնան դրանից»։
Քուքի նամակը պարտադրեց տեղական զլմներին գուշակել, կարո՞ղ է հսկան իսկապես զարմացնել իր երկրպագուներին ինչ-որ նորաձեւ եւ բեկումնային արտադրանքով։
Վերլուծաբանների կարծիքով, 2014-ի հոկտեմբերին, Apple-ը պետք է ներկայացնի իր վեցրերորդ iPhone-ը՝ մեծ էկրանով, ինչպես նաեւ iOS 8 օպերացիոն համակարգը, նոր iPad-եր։ Շատ լավ անակնկալ կլիներ նաեւ 12-դյույմանոց էկրանով iPad Air-ի ստեղծումը։ 2014 թվականին, փորձագետների խոսքերով, անպայման վաճառքի պետք է հանձնվեն Apple նոր հեռուստացույցը եւ «խելացի ժամացույցները»։