Ամերիկյան առաջատար տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարները դիմել են նախագահ Բարաք Օբամային՝ խնդրելով նրան ճնշում գործադրել կառավարության վրա, որպեսզի այն փակի քաղաքացիներին հետևելու գաղտնի ծրագրերը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Օբամային դիմած ընկերությունների շարքում են Apple-ը, Facebook-ը, Google-ը, Microsoft-ը և այլն։ Ավելի վաղ Օբամային և կոնգրեսին ուղղված նամակում նրանք նշել էին, որ գաղտնալսումներն ու լրտեսման այլ տեսակները վտանգում են քաղաքացիների ազատությունները։ Նրանք կարծիք են հայտնել, որ ամերիկյան կառավարության նման գործունեությունը պետք է լինի վերահսկողության տակ։