Apple և Google ընկերությունները համատեղ ուժերով կստեղծեն նոր տեխնոլոգիա, որը կօգնի հետևել կորոնավիրուսով վարակված անձանց տվյալներին:
Ինչպես հաղորդումէ Ria.ru -ն՝ nոր տեխնոլոգիան նախատեսված է իշխանություններին և բժիշկներին օգնելու և կորոնավիրուսով վարակված անձանց տվյալներին հետևելու շնորհիվ համավարակի տարածումը կանխելու համար:
«Մենք համարում ենք, որ երբեք դեռ այսքան կարևոր պահ չի եղել համատեղ ուժերով աշխարհի ամենահրատապ խնդիրներից մեկի լուծման ուղղությամբ աշխատելու համար»,- նշվում է Apple-ի պաշտոնական հայտարարությունում: