Apple ընկերությունը 2014 թվականին պատրաստվում է արտադրել MacBook մակնիշի 12 դյույմանոց համակարգչի, iPad-ի և iMac-ի էժան տարբերակները: Այս մասին հաղորդում է CNet Asia-ն:
MacBook-ը կունենա Intel Core պրոցեսոր` իր ավանդական Apple A8 պրոցեսորի փոխարեն: 2014 թվականին կթողարկվի նաև սեղանի iMac համակարգիչը, որը նույնպես ավելի հասանելի կլինի հաճախորդներին: Սպասվում է, որ սրա հաշվին Apple-ի վաճառքները կավելանան 10-20%-ով: