տուն Քաղաքական Միջազգային Apple-ը չնայած եկամուտների անկմանը 2014-ին նոր սարքեր կհանի շուկա

Apple-ը չնայած եկամուտների անկմանը 2014-ին նոր սարքեր կհանի շուկա

152
0

0013

Apple ընկերությունը հայտարարել է, որ ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում ընկերության մաքուր եկամուտը նվազել է 8,5%-ով` կազմելով 7,5 մլրդ դոլար: Տարվա կտրվածքով ընկերության շրջանառությունը կազմել է 170,9 մլրդ դոլար, ինչն 9%-ով ավելի է նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ:

Ընկերության մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ ընկերությունը հուլիս-սեպտեմբեր ամիսներին շուկա է հանել 14,1 պլանշետ, 4,6 մլն Mac համակարգիչ, ինչը 0,3 մլն-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից:

Բացի այդ, ընկերության ղեկավար Թիմ Քուքն ասել է, որ 2014 թվականին Apple-ը պատրաստվում է թողարկել նոր սարքեր: Նա ասել է, որ ընկերությունը մշակել է երկարատև ռազմավարական ծրագիր, իսկ մատնահետքերի սենսորային գործիքի և 64 բիտանոց պրոցեսորի ներդրումն այդ ծրագրի իրագործման սկիզն է: Սպասվում է, որ նոր սարքերի թվում կլինեն «խելացի» հեռախոսները, նոր հեռուստացույցներն ու խաղային սարքերը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here