տուն Քաղաքական Միջազգային Apple-ը մեկ շաբաթում գնել է 14 մլրդ դոլարի բաժնետոմս՝ իր իսկ բաժնետոմսերից

Apple-ը մեկ շաբաթում գնել է 14 մլրդ դոլարի բաժնետոմս՝ իր իսկ բաժնետոմսերից

158
0

apple_ordina_meno_crisi_borsa_243343_1006743

Ամերիկյան Apple ընկերությունը հունվարի վերջին գնել է 14 մլրդ դոլարի բաժնետոմսեր՝ իր իսկ բաժնետոմսերից։ Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը։

Ընկերության ղեկավար Թիմ Քուքն ասել է, որ Apple-ը դիմել է այս քայլին այն բանից հետո, երբ բաժնետերերը հիասթափություն են ապրել հունվարի վերջին հրապարակված ցուցանիշների պատճառով։ Նա ասել է, որ իրենց համար տարօրինակ էր, երբ ցուցանիշների հրապարակման հաջորդ օրը Apple-ի բաժնետոմսերն անկում են ապրել 8 տոկոսով։ Դրանից հետո որոշում է կայացվել գնել 14 մլրդ դոլարի բաժնետոմս՝ հետագա անկումից խուսափելու համար։

Հաշվի առնելով վերջին տարվա տվյալները՝ Apple ընկերությունն, ըստ Քուքի, 12 ամսվա ընթացքում գնել է 40 մլրդ դոլարի բաժնետոմս։ «Դա նշանակում է, որ մենք վստահում ենք Apple-ին։ Դա նշանակում է, որ մենք իրականում հավատում ենք մեր գործին և մեր ապագային։ Մենք պարզապես ասում ենք դրա մասին, ապացուցում դա մեր գործողություններով»,- ասել է Քուքը։

Տեղեկացնենք, որ ներկայում ընկերության կապիտալիզացիան կազմում է շուրջ կես տրիլիոն դոլար։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here