Apple ընկերությունը հոկտեմբերի 22-ին հրավիրել է մամուլի ասուլիս, որի ժամանակ կցուցադրի մի քանի նորույթներ։ Այս մասին հաղորդում է AllThingsD-ն։
Մասնավորապես, նորացվել են Apple-ի պլանշետները, կներկայացվի iPad-ի նոր տարբերակը, որը կլինի ավելի բարակ և թեթև, այն հագեցված կլինի նոր սարքավորումներով, այդ թվում А7 նոր պրոցեսորով և տեսախցիկով։ Կներկայացվի նաև նոր պրոցեսորով երկրորդ սերնդի iPad Mini պլանշետային համակարգիչը։