տուն Տնտեսական Apple-ը հերթական մեծ դատն է շահել ընդդեմ Samsung-ի

Apple-ը հերթական մեծ դատն է շահել ընդդեմ Samsung-ի

121
0

apple-vs-samsung-630x472

Apple ընկերությունը շահել է հարավկորեական Samsung-ի դեմ ներկայացրած հայցը, որով ամերիկյան ընկերությունը դատարանից պահանջում էր պատժել իր հիմնական մրցակցին՝ արտոնագրերի պայմանները խախտելու համար։ Այս մասին գրում է The New York Times-ը։

Երդվյալ ատենակալները որոշել են, որ Samsung-ը խախտել է մի շարք արտոնագրերի պահանջներ, որոնք պատկանում են Apple ընկերությանը։ Հիմնական խախտումները վերաբերում են ծրագրային ապահովմանը և սարքերի դիզայնին։ Ավելի վաղ դատարանը 640 մլն-ի տուգանք էր սահմանել Samsung-ի համար։ Այս անգամ ընկերությունը կվճարի 290.5 մլն։

Այսպիսով, հարավկորացիները Apple-ին կվճարեն ընդհանուր առմամբ 929,8 մլն դոլար։ Samsung-ում այս կապակցությամբ հայտարարել են, որ սա ոչ թե Apple-ի հաղթանակն է, այլ ամերիկյան սպառողների պարտությունը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here