Apple-ը կրկին գլխավորել է աշխարհի ամենաթանկ ընկերությունների ցուցակը։
ԱՄՆ-ում նախօրեին կայացած վաճառքներից հետո Apple-ի կապիտալիզացիան կազմել է 472 մլրդ դոլար։ Apple-ն այս «տիտղոսը» նվաճել էր դեռ 2011 թվականի օգոստոսին՝ այն «խլելով» ExxonMobil նավթային ընկերությունից։ Սակայն վերջինս մի քանի անգամ շրջանցել էր Apple-ին այս մրցավազքում։
Երկրորդ տեղն իր պատմության ընթացքում ներկայում զբաղեցնում է Google-ը, որը շրջանցել է հենց ExxonMobil-ին։ Այս պահի դրությամբ Google-ն արժե 394 մլրդ դոլար, իսկ ExxonMobil-ը՝ 388 մլրդ։