Ամերիկյան Apple ընկերությունը ցանկանում է արտոնագրել նոր տեխնոլոգիա, որով նոր iPhone-ները լինելու են թափանցիկ։ Այս մասին հաղորդում է The Independent-ը։
Նույն աղբյուրի համաձայն՝ Apple-ը մշակել է տեխնոլոգիա, որով հեռախոսի հետին մասում գտվող տեսախցիկից օգտատերը դիսփլեյի վրա կտեսնի իր առջև տեղի ունեցողը, ինչի արդյունքում նա կկարողանա թե հավաքել անհրաժեշտ համարը կամ դիսփլեյի վրա կատարել գործողություններ՝ միաժամանակ տեսնելով առջևի խոչընդոտները։
Այս համակարգը հնարավոր կլինի ակտիվացնել հատուկ հավելվածի կոճակով։ Լրագրողները պարզել են, որ այս արտոնագրի հայտը ներկայացվել է դեռևս 2012 թվականի սեպտեմբերին։