տուն Լուրեր Apple-ը գլխավորել է ամենանորարարական ընկերությունների ցուցակը

Apple-ը գլխավորել է ամենանորարարական ընկերությունների ցուցակը

166
0

The Boston Consulting Group առաջատար ընկերության կազմած 50 ամենանորարարական ընկերությունների ցուցակը գլխավորել է Apple ընկերությունը. iPhone և iPad արտադրողն անփոփոխ առաջատար է այս ցուցակում՝ սկսած 2005-ից, գրում է Forbes.ru-ն։

 

Երկրորդ տեղում է հարավկորեական Samsung ընկերությունը, իսկ երրորդում՝ Google-ը։ Երկու ընկերությունները 2012թ. նույնպես գլխավոր եռյակում էին։ Չորրորդ տեղը բաժին է հասել Microsoft ընկերությանը։

 

04

Ցուցակի առաջին հնգյակը եզրափակում է Toyota ավտոարտադրողը, որը մեկ տարվա ընթացքում բարելավել է իր դիրքերը 6 հորիզոնականով։ Այնուհետև հաջորդում են IBM-ը, Amazon առցանց խանութը, Ford և BMW ավտոընկերությունները, General Electric-ը։

 

Sony ընկերությունը և Facebook սոցկայքը դուրս են մնացել լավագույն տասնյակից և զբաղեցրել համապատասխանաբար 11 և 12-րդ հորիզոնականները ։

 

The Boston Consulting Group-ի տվյալները վկայում են այն մասին, որ ավտոմոբիլային շուկայում աշխատող ընկերությունները բարելավում են իրենց դիրքերը ցուցակում։

 

Լավագույն 20-յակում ընդգրկվել են նաև General Motors, Volkswagen, Hyundai, Honda, Audi և Daimler ընկերությունները։
Ամենանորարարական ընկերությունների ցուցակը The Boston Consulting Group-ի փորձագետները կազմում են աշխարհի տարբեր երկրների ավելի քան 1500 թոփ մենեջերների շրջանում անցկացրած հարցումների հիման վրա։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here