տուն Լուրեր ԱՊՀ երկրները Լեռնային Ղարաբաղում խաղաղություն են ուզում. Լեբեդև

ԱՊՀ երկրները Լեռնային Ղարաբաղում խաղաղություն են ուզում. Լեբեդև

136
0

1019754286

Լեռնային Ղարաբաղի հարցում , ԱՊՀ երկրները խնդրի խաղաղ ճանապարհով լուծելու և տարածաշրջանում զինված բախումներից խուսափելու կողմնակից են. Բելառուսի մայրաքաղաք Մինսկում  հայտարարել է ԱՊՀ գործադիր կոմիտեի ղեկավար Սերգեյ Լեբեդևը:
«Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն անհանգստացնում են Միության բոլոր անդամներին »,- ասել է նա: Նրա խոսքով ԱՊՀ-ն անկեղծ ցանկություն ունի, որ Լեռնային Ղարաբաղում լարվածությունը թուլանա և երկու հարևան պետությունները՝ Հայաստանն ու Ադրբեջանը, կարողանան փոխզիջումային տարբերակ գտնել և թույլ չտան ռազմական գործողությունների վերսկսումը: Նա նաև հույս է հայտնել, որ ԱՊՀ երկրների և Մինսկի խմբի ջանքերը արդյունքներ կտան:
«Մենք Հարավային Կովկասում խաղաղություն և բարեկեցություն ենք ցանկանում»,- ավելացրել է Լեբեդևը: