տուն Լուրեր Ապարանի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում

Ապարանի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում

93
0

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում:

Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: