Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, ֆեյսբուք սոցցանցի իր էջում գրում է.
Տեղեկացրել էինք, որ քաղաքում հանրային տարածքների վերադարձի գործընթացը շարունակական է լինելու: Այսօր քաղաքապետարանի ստորաբաժանումը ապամոնտաժել է Օղակաձեւ զբոսայգում տարիներ ի վեր անխնամ վիճակում գտնվող սրճարանը: Տարածքը կկանաչապատվի:
Օղակաձեւ այգու օբյեկտները գույքագրվում են, դրանց վերաբերյալ եւս, հաշվի առնելով իրավական կարգավորումները, համապատասխան որոշում կկայացվի: