Փետրվարի 27-ին Երևանի երկաթուղային կայարանից առաջին թեստային չվերթը կատարեց Երևան-Գյումրի-Երևան երթուղում աշխատանքը սկսող նոր ЭП2Д էլեկտրագնացքը: Էլեկտրագնացքը գնվել է վերջերս՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կողմից, ռուսական «Տրանսմաշխոլդինգ» արտադրող ընկերությունից:
Նշենք, որ գնացքի թեստային փորձարկումից հետո «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ և ՀՀ կառավրությունը հաղորդագրություններ էին տարածել, որ որոշակի օրերին Երևան-Գյումրի-Երևան երթուղին կսպասարկվի անվճար:
Հատկանշական է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի տարածած հաղորդագրության համաձայն, էլեկտրագնացն անվճար էր գործելու մարտի 4-ին, 8-11-ին, իսկ ըստ Կառավարության հաղորդագրության՝ մարտի 4-ին, 8-ին և 11-ին:
Օրեր առաջ Vesti.am-ի թղթակիցը զանգահարել էր ՀԿԵ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Վարդան Ալոյանին՝ հստակեցնելու համար, թե գնացքը որ ժամին է շարժվելու և նշել, որ ցանկանում է լուսաբանել գնացքի այդ օրվա սպասարկումը: Ալոյանը պատասխանել էր, որ ոչ մի խնդիր չկա, գնացքը շարժվելու է ժամը 10:00-ին և կարող են մոտենալ 1 ժամ շուտ:
Այսօր՝ մարտի 4-ին, մեր թղթակիցը ժամը 08:00-ին եղել է կայարանում: Տոմսարկղը բացվել է 08:45-ին «շատ պատահական», մոտավորապես 10 րոպե հետո հայտարարել են, որ տոմսերն արդեն սպառվել են, որից հետո սկսվել է մեծ խառնաշփոթ:
Նշենք, որ մարդիկ կային, որոնք 10-ական և ավելի տոմսեր էին վերցնում, անգամ խոսակցություններ էին շրջանառվում, թե տուրիստական ընկերություններն են տոմսերը վերցրել, ոմանք էլ վերցրել և վաճառում էին:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում