տուն Քաղաքական Միջազգային Անտունները Վատիկանի գլխավոր հրապարակում լողանալու հնարավորություն կստանան

Անտունները Վատիկանի գլխավոր հրապարակում լողանալու հնարավորություն կստանան

206
0

935950142
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը թույլ է տվել անտունների համար անվճար ցնցուղախցիկներ տեղադրել Վատիկանում: Այս մասին գրում է իտալական La Stampa պարբերականը:

Գաղափարը ծագել է այն բանից հետո, երբ Սարդինիայից Ֆրանկո անունով մի անտուն հրաժարվել էր ընդունել արքեպիսկոպոս Կոնրադ Կրաևսկու հրավերը՝ մասնակցելու բարեգործական ընթրիքին: 10 տարի փողոցում անցկացրած Ֆրանկոն բացատրել էր, որ իրենից տհաճ հոտ է գալիս:

Արքեպիսկոպոսին, այնուամենայնիվ, հաջողվել է համոզել տնանկ իտալացուն: Վերջինս պատմել է, որ Հռոմում միշտ էլ կարելի սնունդ գտնել, սակայն չկա մի վայր, որտեղ հնարավոր լինի լողանալ:

Այս միտքն այնպես է ցնցել արքեպիսկոպոսին, որ վերջինս համապատասխան առաջարկ է ներկայացրել Կաթոլիկ եկեղեցու հովվապետին: