տուն Լուրեր Անթույլատրելի է ատոմակայանի հովացման ջուրը ոռոգման նպատակով օգտագործել (տեսանյութ)

Անթույլատրելի է ատոմակայանի հովացման ջուրը ոռոգման նպատակով օգտագործել (տեսանյութ)

174
0

Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նոր ատոմակայանի կառուցմանն ու ջրի թանկացմանը:

Սանասարյանի խոսքով՝ ատոմակայանը պետք է կառուցվի այնպիսի տարածքում, որ հավանական վթարի դեպքում հնարավոր լինի բնակչության տեղափոխումը: Երկրորդ՝ ատոմակայան ունեցող պետությունը պետք է ունենա հերմետիկ ավտոբուսներ, որոնք ունենան ամեն հարմարանք: Մեր պետությունը չունի այդպիսի ավտոբուսներ: Բայցի այդ ատոմակայան ունեցող պետություններում հիվանդություններն ավելի շատ են, քան մյուսներում:

Խոսելով ջրի թանկացման եւ «Վեոլիա» ջուր ընկերության արդարացումների մասին, թե կորուստներն են թանկացման պատճառը,  Կանաչների միության նախագահն  ասաց. «Այդ ընկերությանը կորուստները չեն հետաքրքրում: Նրան իր շահույթներ են հետաքրքիր: Ոչ մի քայլ չեն անում ջրի կորուստները նվազեցնելու համար»:

Araratnews.am-ի հարցին՝ կա՞ նոր ատոմակայան կառուցելու անհրաժեշտություն, բանախոսը բացասական պատասխանեց. «Ոչ: Պետք է ատոմակայանը փակել ու նորը չկառուցել: Եթե Աստված չանի վթար լինի ատոմայակայանում… ատոմակայանի թափոններն ավելի ակտիվ են, քան ուրանը»:

Մանրամասները քիչ անց՝ տեսանյութով։

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ