Կառավարության այսօրվա նիստում անդրադարձ եղավ նախօրեին Իջևանում տեղի ունեցած դեպքերին։
Հարցի շուրջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կարող է տպավորություն ստեղծվել, որ Տավուշի բոլոր բնակիչներն անտառահատումներով են զբաղվում, բայց դա այդպես չէ։
«Դա մարդկանց շատ նեղ շրջանակ է, որը երկար տարիներ իր կոռուպցիոն կապերով ստեղծել է որոշակի լծակներ՝ ցանց, և ըստ էության, այսօր մենք գործ ունենք այդ ցանցի հետ»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը շեշտեց, որ գործեր են հարուցվել տարբեր անտառահատումների գործերով, բայց ԱԱԾ-ում առանձին գործ կա, որը մի այդպիսի ամբողջ ցանցի է վերաբերում։
«Անտառահատումների հարցում ոչ մի կոմպրոմիս չի լինելու, ոչ մի ապօրինի կոմպրոմիս չի լինելու»,- նշեց Փաշինյանը և իրավապահներին դիմելով՝ ասաց, որ որևէ մեկը չի կարող Հայաստանի կառավարության հետ շանտաժի լեզվով խոսել։