տուն Լուրեր Անրի Ռենոն` Հայաստան-ԵՄ հետագա հարաբերությունների մասին (տեսանյութ)

Անրի Ռենոն` Հայաստան-ԵՄ հետագա հարաբերությունների մասին (տեսանյութ)

91
0

 

Օրեր անց Հայաստանում իր դիվանագիտական լիազորությունները կավարտի Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն: Մինչ մեկնելը դեսպանը պատասխանել է լրագրողների հարցերին:

Անդրադառնալով ԵՏՄ անդամակցությունից հետո Հայաստանի և ԵՄ երկրների միջև հարաբերություններին, ասաց, որ դրանք շարունակվելու են` հիշեցնելով մեկ տարի առաջ Վիլնյուսում ձեռք բերված համաձայնությունը խնդրի շուրջ:

«Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է իր համագործակցությունը Եվրամիության երկրների հետ` ԵՏՄ-ին անդամակցելուց հետո ևս: ԵՄ հետ գործընկերությունը շարունակելու այդ ցանկությունը արտացոլվեց նախորդ տարի Վիլնյուսում կայացած Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ կատարված հայտարարության տեսքով: Հայտարարությունը բավական ստույգ շարադրված էր, որում հստակորեն նշված են Հայաստան-Եվրամիություն ապագա համագործակցության ոլորտները: Ապագայի խնդիրն է այդ հայտարարության իրականացումը»,- իր խոսքում մասնավորապես ասաց դեսպանը: