Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող, ՀՀ-ում ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ԵՏՄ անդամակցությունից հետո Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններին` ասաց.
«Հայ- ֆրանսիական հարաբերությունների վրա դրական ազդեցությունը Հայաստանի` ԵՏՄ անդամակցությունից հետո, դեռ մայիսին Սերժ Սարգսյանը ներկայացրեց տնտեսական ֆորումի շրջանակներում: Ի միջիայլոց, եթե փորձեմ մեկ բառով բնութագրել այդ միտքը, դա հետևյալն է. գալով Հայաստան` իմացեք, որ ձեռքի տակ ունեք ոչ թե 3 միլիոնանոց, այլ 170 միլիոնանոց շուկա: Ի դեպ, սա չի կարող չհետաքրքրել ֆրանսիացի գործարարներին, քանի որ, այստեղ գալով, լայն հնարավորություններ են ընձեռնվում տնտեսական զարգացման համար: Հենց այս դինամիկան է, որ այսօր ակնկալվում է, և ասեմ, որ մեծ թվով ֆրանսիական ընկերություններ տարբերակներ են մշակում հետագա գործունեությունը շարունակելու ուղղությամբ»: