Անլուրջ երևակայության հետևանք են: Այս մասին AraratNews.am-ի հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, պատասխանելով հարցին, թե ճի՞շտ են արդյոք լուրերն այն մասին, որ իրեն և ևս երկու մարզպետների աշխատանքից ազատելու են:
«Մենք վաղուց այդպիսի անհեթեթ լուրերին ուշադրություն չենք դարձնում: Մեզ համար, մեր թիմի համար այդ լուրերը ծիծաղելի են»,-ասաց Գևորգյանը:
Ավելի վաղ, AraratNews.am-ի հետ զրույցում լուրերն անհեթեթ էր համարել նաև Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: