տուն Լուրեր Անկախությանն ընդառաջ ի՞նչ նվեր է ուզում Արշակ Սադոյանը

Անկախությանն ընդառաջ ի՞նչ նվեր է ուզում Արշակ Սադոյանը

88
0

Սադոյան

Պատկերացրեք, որ մարդն իր ընտանիքի ղեկավարությունը հանձնի իր հարևանին կամ բարեկամներից մեկին. ինքը լինի ենթակա, իսկ այդ հեռու բարեկամը որոշի, թե ում հետ պետք է ամուսնանա իր աղջիկը, կամ որտեղ և ինչպես պետք է աշխատի ինքը: Սա ամենաողբերգալի իրավիճակն է ընտանիքի համար: Նույն վիճակն էլ ստեղծվում է, երբ քո սեփական երկրի իշխանությունը ձևավորվում է այլ երկրի կողմից:

Անկախությունը կորցրած երկրին Araratnews.am-ի հետ զրույցում նման բնութագիր է տալիս Հանրային խորհրդի անդամ  Արշակ Սադոյանը:

Վերհիշելով 1988 թվականը` Սադոյանն ընդգծում է «Օպերայի հրապարակը ժողովրդինն էր, որտեղ մարդիկ էին հավաքագրվում: Երբ Օպերան փակում էին, մարդիկ Մատենադարան էին գնում: Ամբողջ քաղաքը մարդկանցն էր, և ոչ-ոքի մտքով չէր անցում ասել` դե լավ հերիք է, գնանք տուն: Արդյունքում տեսաք ինչ եղավ` սիստեմը փլուզվեց»:

Անկախությունն, ըստ Սադոյանի, նախ վճիռներ ընդունելու ազատություն է, հետո հնարավորություններ նվաճելու կարողություն: Մեր զրուցակցի կարծիքով` հիմա Հայաստանն այդ հնարավորությունների նվաճման փուլում է, ու հիմա գլխավոր հարցն է` արդյոք մենք կարո՞ղ ենք նորից անկախանալ այս անգամ էներգետիկ ոլորտում: «Ես հպարտանում եմ մեր երիտասարդներով, որ այսօր փորձում են ստանձնել այդ պատասխանատվությունը»,-նշում է Սադոյանը:

Սադոյանն Անկախության սերնդին նախ խորհուրդ է տալիս մտածել հեռանկարի մասին, հասկանալ, թե ինչպես կարող են մասնակից լինել այսօր իրենց շուրջը կատարվող գործընթանցներին, ինքնուրույն վերլուծել և համադրել փաստերը:

«Երկիրը մի ամբողջ օրգանիզմ է: Դրա արյունատար անոթները էերգետիկ համակարգն է: Պատկերացրեք մի երկիր, որի արյունատար անոթները կարգավորվում են ուրիշի կողմից, նման երկիրը ոչնչի պետք չէ: Այս դեպքում ռեալ անկախության մասին խոսելն անհնար է: Կուզեի, որպեսզի Անկախության 24-ամյակին ընդառաջ գոնե  էլեկտրաէներգիայի  թանկացման դեմ պայքարում հաղթանակ տանեինք»:

 

Լուսանկարը` PanARMENIAN-ի: