տուն Արցախ Անկախությանը հասել ենք ծանր գնով և արժանապատիվ կեցվածքով

Անկախությանը հասել ենք ծանր գնով և արժանապատիվ կեցվածքով

101
0

Հարգելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Արցախի Հանրապետության անկախության 27-ամյակի կապակցությամբ:

Արցախի անկախությունը մենք նվաճել ենք մեր միասնականության, կամքի և մտքի շնորհիվ։ Անկախությանը հասել ենք ծանր գնով և արժանապատիվ կեցվածքով։ Մենք հաղթել ենք ռազմի դաշտում և տարել փառապանծ հաղթանակ, ու այսօր յուրաքանչյուրիս պարտականությունն է տեր կանգնել այդ հաղթանակին։

Արցախի անվտանգության ապահովումը, պետականաշինության գործում առաջընթացը և տնտեսության զարգացումը բոլորիս առաջնային խնդիրն է։ Մենք հաղթել ենք միասին և ես համոզված եմ, որ մեր նոր հաղթանակներն առջևում են։

Եվս մեկ անգամ ջերմորեն շնորհավորում եմ այս տոնի կապակցությամբ և մաղթում խաղաղություն։