տուն Լուրեր Անկախ պետություն է, ինչ ուզի կանի. Զուրաբյանը` ԼՂՀ նախագահի հայտարարության մասին

Անկախ պետություն է, ինչ ուզի կանի. Զուրաբյանը` ԼՂՀ նախագահի հայտարարության մասին

86
0

stepanakert-airport_2_0

Ստեփանակերտի օդանավակայանը կարող է օգտագործվել Սիրիայում ՌԴ-ի ռազմատիեզերական ուժերի կողմից իրականացվող հակաահաբեկչական գործողությունների համար։

Այս մասին, regnum.ru-ի փոխանցմամբ, ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը՝ Ռուսաստանում Արցախի օրերին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը մեկնաբանելով ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի այս հայտարարությունը՝ araratnews.am-ին ասաց. «Անկախ պետություն է, ինչ ուզի կանի, իր շահերից ելնելով»: Մեր հարցին, թե միեւնույն ժամանակ Արցախը միջազգային ճանաչում չունի, եւ սա չի՞ խանգարի բանակցային գործընթացին՝ Լեւոն Զուրաբյանը նշեց, թե ԼՂՀ-ն իրեն անկախ պետություն է հռչակել, եւ որ ինչ-որ հարաբերությունների մեջ է մտնում ՌԴ-ի հետ, դա  ՌԴ-ի եւ ԼՂՀ-ի գործն է: Դիտարկմանը թե նորմալ է համարում այս առաջարկությունը, ՀԱԿ խմբակցության ղեկավարն արձագանքեց. «ՀՀ-ին վերաբերվող պրոբլեմներով մենք պետք է զբաղվենք»: Թեմայի վերաբերյալ այլ հարցերի պատասխանել Զուրաբյանը չցանկացավ, նշելով, որ այդ հարցերին պետք է պատասխանի ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

Նշենք, որ ըստ լրատվամիջոցի ԼՂՀ նախագահը նաեւ ասել է.«Արցախը պատրաստ է մասնակցել միջազգային ահաբեկչության դեմ պայքարին: Երբ Ստեփանակերտի օդանավակայանը շահագործվի, Լեռնային Ղարաբաղը պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել տվյալ ենթակառուցվածքի օգտագործման հարցը»,- ասել է Բակո Սահակյանը: