տուն Լուրեր Բլոգ Անկախ Քուրդիստանում կլինի 5 պաշտոնական լեզու, այդ թվում՝ հայերենը

Անկախ Քուրդիստանում կլինի 5 պաշտոնական լեզու, այդ թվում՝ հայերենը

98
0

Kurdistanflag21

 

Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Իրաքյան Քուրդիստանի փաստացի ղեկավար Մասուդ Բարզանին այսօր կատարել է ուշագրավ հայտարարություն: Նա Էրբիլում հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի մտավորականների և արվեստագետնրի հետ, որի ժամանակ ասել է.

« Մենք պատրաստվում ենք Քուրդիստանի անկախացման հանրաքվեին, որքան էլ դա դուր չգա որոշներին: Պետք է բոլորս պատրաստ լինենք անկախ Քուրդիստանում ապրելուն, արարելուն և դժվարությունները հաղթահարելուն: Պետությունը, որը մենք ստեղծում ենք , ազգային չէ, այն հավասարապես պատկանում է քրդերին, արաբներին, թուրքմեններին, հայերին և ասորիներին: Այս պետությունը պետք է օրինակ լինի ողջ աշխարհին և պետք է տեսնեն , թե ինչ ասել ոչ ազգային պետություն: Յուրաքանչյուր նահանգ կունենա իր խորհարդարանը, իսկ Էրբիլը կզբաղվի արտաքին և ռազմական քաղաքականությամբ»:

Նշեմ, որ անկախ Քուրդիստանում կլինի հինգ պաշտոնական լեզու, այդ թվում նաև հայերենը: