Անկարայի դատախազությունը տարբեր պետական մարմինների 139 աշխատակցի ձերբակալման օրդեր է տվել. պետծառայողները մեղադրվում են իսլամի ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապերի մեջ. հաղորդում է թուրքական Milliyet թերթը:
Ձերբակալություններն իրականացվել են Թուրքիայի մի շարք նահանգներում:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Ստամբուլի դատախազությունը ձերբակալման օրդեր էր տվել Թուրքիայի զինված ուժերում ծառայող 144 մարդու նկատմամբ: