Անկարայի նահանգապետարանը այսօրվանից սկսած մինչև նոյեմբերի 30-ն արգելել է բոլոր տեսակի հավաքների անցկացումը. հայտնում է Ermenihaber-ը:
Ըստ թուրքական Demokrathaber.org լրատվական կայքի` նահանգապետարանի տարածած հայտարարության մեջ ասված է, որ անվտանգության նկատառումներով մինչև նոյեմբերի 30-ը արգելվում են ամեն տեսակի հավաքները, բողոքի ցույցերը, քայլերթերն ու հանրահավաքները:
Որոշումը հրապարակվել է Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության` երկրում ահաբեկչության ռիսկի մեծացման մասին նախազգուշացումներից հետո: