տուն Քաղաքական Միջազգային Անկարայի քաղաքապետը հայերին մեղադրել է Թուրքիայում բախումներ հրահրելու մեջ (տեսանյութ)

Անկարայի քաղաքապետը հայերին մեղադրել է Թուրքիայում բախումներ հրահրելու մեջ (տեսանյութ)

311
0

melih-gokcek

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի ղեկավար Մելիհ Գյոքչեկը Twitter-ում հայերին մեղադրել է վերջերս Թուրքիայում տեղի ունեցած բախումները կազմակերպելու մեջ։

Գյոքչեկը ենթադրել է, որ այն քրդերի մեջ, ովքեր դուրս են եկել բողոքի ակցիայի` Քոբանիում իսլամիստների դեմ ակտիվ պայքար չմղելու համար, կան հայ աթեիստներ, ովքեր փորձում են այս ամենն օգտագործել իրենց շահերի համար։

«Ես ողջունում եմ մեր քուրդ եղբայրներին Թուրքիայի արևելքում, ովքեր աջակցում են ազգի միասնությանն ու գոյությանը և պատրաստ են զոհաբերել իրենց կյանքերը։ Սակայն երկրի արևելքում քուրդ անվան տակ գործում են նաև հայկական արմատներ ունեցող աթեիստներ։ Իհարկե սա չի վերաբերում իմ հայ եղբայրներին, ովքեր հավատարիմ են Թուրքիային», — ասել է քաղաքապետը։

Նա նաև տեղադրել է մի տեսանյութ, որում մի խումբ քրդեր ձևացնում են, թե աղոթում են, իսկ մյուսները՝ ծիծաղում նրանց վրա։