տուն Քաղաքական Միջազգային Անկարան թույլատրել է «Թուրքական հոսքի» շուրջ հետազոտություններ

Անկարան թույլատրել է «Թուրքական հոսքի» շուրջ հետազոտություններ

91
0

turk hosqԹուրքիան «Գազպրոմ» ընկերությանը թույլատրել է «Թուրքական հոսքի» ծովային հատվածում ինժեներական հետազոտություններ անցկացնել: Փաստաթուղթը ենթադրում է հետազոտությունների անցկացում բացառապես տնտեսական գոտում, ինչպես նաեւ Թուրքիայի տարածքային ջրերում: Այս մասին ասված է «Գազպրոմ»-ի տարածած հաղորդագրությունում:

«Թուրքական հոսք»-ի ծովային հատվածը կազմված կլինի 4 հանգույցներից, յուրաքանչյուրը՝ 15.75 մլրդ խ.մ. հզորությամբ: Խողովակաշարը 660 կմ կանցնի «Հարավային հոսք»-ի նախկին միջանցքով եւ 250 կմ՝ նոր միջանցքով, Թուրքիայի եվրոպական հատվածի ուղղությամբ:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, ենթադրվում է, որ առաջին հանգույցով գազ կմատակարարվի՝ աճող թուրքական շուկայի պահանջները բավարարելու համար:

Թուրքական կողմը նաեւ նշել է, որ շրջակա միջավայրի վրա ազդեցության մասին գնահատման արդյունքները կարող են օգտագործվել նաեւ գազատրանսպորտային նոր մայրուղու շինարարության ժամանակ: