տուն Քաղաքական Միջազգային Անկարան մտադիր է բեկանել Մուրսիի վճիռը

Անկարան մտադիր է բեկանել Մուրսիի վճիռը

99
0

mursiԱնկարան մտադիր է օգտագործել բոլոր հնարավոր միջազգային մեխանիզմները Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի մահապատժի վճիռը բեկանելու համար։ Այս մասին մայիսի 18-ին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք խորհրդատվություններ ենք վարում Սաուդյան Արաբիայի, Կատարի եւ Պարսից ծոցի այլ երկրների հետ եւ մտադիր ենք գործի դնել միջազգային հանրությունը այդ խնդրի լուծման համար։ Պլանավորում ենք մոտ ժամանակներս գործի դնել հնարավոր մեխանիզմները եւ առաջին հերթին ՄԱԿ մարդու իրավունքների հանձնաժողովը»,- հայտարարել է նա։