Թատերական ինստիտուտն ավարտած Անի Երանյանը որոշել է շարունակել ուսումն ու ընդունվել է Գիտությունների ազգային ակադեմիա, իսկ առաջին մանրամասները պատմել է ESem.am-ին:
«Ուզում էի արտերկրում շարունակել ուսումս, սակայն գնալուս հետ կապված մի քիչ խնդիրներ եղան: Ընդունվեցի ԳԱԱ Կառավարման բաժինը,- ասաց Անին ու նշեց, որ շատ է կարևորում երկրորդ մասնագիտություն ունենալը: -Արվեստը շատ լավ բան է, բայց միշտ պետք է ունենաս նաև երկրորդ մասնագիտություն: Ձայնդ, գեղեցկությունդ մի օր կարող է չլինեն, պետք է այլ զբաղմունք էլ ունենաս»:
Անիի խոսքով` ի սկզբանե երկմտել է` կառավարմա՞ն, թե՞ իրավաբանական բաժին ընդունվել: Ի վերջո ընտրել է կառավարումը, քանի որ այն ավելի լայն հնարավորություններ է տալիս: Դերասանուհին խոսքով` մտադիր է աշխատել նաև այս մասնագիտությամբ: «Միաժամանակ կզբաղվեմ սրանով, որովհետև կառավարման բաժինը բավականին ճկուն է, տարբեր ճյուղեր ունի յուրաքանչյուր ասպարեզում: Այնպես որ, պարտադիր սիրով զբաղվելու եմ նաև այդ գործով:) Ձեռքի հետ ոչինչ չեմ անում»,- շեշտեց նա:
Անիի հավաստմամբ` փորձելու է պարտաճանաչ ուսանողուհի լինել:) «Դասերը դեռ չեն սկսվել: Պարտադիր պետք է հասցնեմ շաբաթվա ընթացքում գոնե երկու-երեք օր անպայման հաճախել դասերի: Ինչքան էլ զբաղված լինեմ, փորձելու եմ պարտաճանաչ լինել, նաև լրացնել բաց թողածը»,- ասաց Անին:
Շարունակությունը` esem.am-ում: