ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ այսօր ընտրվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած թեկնածու, պատգամավոր Անի Սամսոնյանը։
Հանձնաժողովի այսօրվա նիստում, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, Անի Սամսոնյանի թեկնածությունն անցավ միաձայն։