Հունվարի 6-ին, ժամը 11:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարունիքի մարզի Գանձակ գյուղի Բաղրամյան փողոցի թիվ 2 հասցեում գտնվող մշակույթի տան տանիքից սառցալեզվակներ են կախված, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հեռացրել են սառցալեզվակները: