տուն Լուրեր Անհրաժեշտ է լուծել էներգակիրների գնագոյացման հարցը՝ ոչ խտրական հիմքով

Անհրաժեշտ է լուծել էներգակիրների գնագոյացման հարցը՝ ոչ խտրական հիմքով

131
0

Հայաստանը ԵԱՏՄ-ում իր նախագահության շրջանում ներդնելու է բոլոր ջանքերն ինտեգրացիոն գործընթացների ամրապնդման ու համագործակցության նոր ուղիների ու մեխանիզմների որոնման համար։ Այս մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«ԵԱՏՄ ինտեգրացիոն առաջնային ուղղություններից մեկը գազի, նավթի ու նավթամթերքի ընդհանուր շուկաների ստեղծումն է, ինչպես նաև ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի փուլային ձևավորումը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ էներգակիրների գնագոյացման հարցի շուրջ լուրջ ջանքեր պետք է գործադրել․ «Անհրաժեշտ ենք համարում ակտիվացնել ջանքերը այնպիսի զգայուն հարցի շուտափույթ լուծման ուղղությամբ, ինչպիսին է էներգակիրների գնագոյացումը՝ ոչ խտրական հիմքով»: