Իրանի իշխանությունները հետաքննում են մի շարք հարձակումների դեպքերը, երբ անհայտ անձինք Իրանի երրորդ խոշորագույն քաղաքում՝ Իսպահանում, հարձակվում են կանանց վրա և ծծմբաթթու են լցնում նրանց վրա, քանի որ վերջիններս «սխալ» են կրում մուսուլմանական գլխաշորը։
Որոշ տեղեկություններով՝ կատարվել է նմանատիպ 13 հարձակում։ Հաճախ խմբավորման զոհ են դառնում մեքենայի ղեկին նստած կանայք։ Մոտոցիկլավարը մոտենում է զոհին և լուծույթը լցնում նրա վրա։ Առնվազն 6 կին տեղափոխվել է հիվանդանոց աչքի վնասվածքներով։ Իսպահանի ամենահայտի հոգևորականը՝ Մուհամադ Թաջի Ռահբարը քննադատել է այս գործողությունները։